Կասպերսկի ավտոմատացված անվտանգության իրազեկման հարթակ

Հեշտ կառավարվող առցանց գործիք, որը կիբերանվտանգության մասով ձեր աշխատակիցների հմտությունները զարգացնում է մակարդակ առ մակարդակ

Ստեղծվել է կիբերանվտանգության մասով առաջատար փորձագետների կողմից

Արդյունավետություն և հեշտ օգտագործում

  • 25 years

    25 տարվա փորձ

    Կիբերանվտանգության ոլորտում 25+ տարվա փորձի վրա հիմնված կոնտենտ

  • Practical skills

    350+ գործնական հմտություններ

    350-ից ավելի գործնական հմտությունները ներառում են կիբերանվտանգության բոլոր հիմնական թեմաները

  • management

    Վերապատրաստման կառավարում

    Ավտոմատացված վերապատրաստման կառավարում

Ճկուն ուսուցում

Կասպերսկի ավտոմատացված անվտանգության իրազեկման հարթակը ներառում է հիմնական դասընթացն ու էքսպրես դասընթացը՝ ձեր կարիքներին համապատասխան:

main course

Հիմնական դասընթաց

Իրազեկման համապարփակ վերապատրաստում, որում թեմաները բաժանված են ըստ բարդության աստիճանների:

Կատարյալ սցենար

Եթե կազմակերպությունները ցանկանում են, որ իրենց աշխատակիցները ստանան առավել մանրամասն ու համապարփակ դասընթաց, ապա վերջիններս ընտրում են հիմնական դասընթացը: Այն համակցում է աստիճանական ուսուցումն ու վերապատրաստման մի շարք ձևաչափեր: Վերապատրաստման բոլոր տարրերը՝ գործնական դասերը, ամրապնդումները, թեստերն ու մոդելավորված ֆիշինգային հարձակումները տրամադրվում են ավտոմատ կերպով:

express course

Էքսպրես դասընթաց

Կարճ, շատ գրավիչ վերապատրաստում ձայնագրությունների և տեսանյութերի ձևաչափով

Կատարյալ սցենար

Էքսպրես դասընթացը հիանալի եղանակ է արագ և զվարճալի ձևով սովորեցնելու հիմնական, բայց միևնույն ժամանակ էականորեն կարևոր տեղեկությունները կիբերանվտանգության մասին: Այս դասընթացը նաև հարմար է ստացված գիտելիքները պարբերաբար թարմացնելու համար: Թեման ներառում է ինտերակտիվ տեսություն, տեսանյութեր և թեստեր և դասընթացի ադմինը կարող է նաև սահմանել լրացուցիչ մոդելավորված ֆիշինգային հարձակումներ:

phishing

Ֆիշինգային սիմուլյատոր

Համոզվեք, որ ձեր աշխատակիցները ֆիշինգի չեն ենթարկվի

Կատարյալ սցենար

Կենսականորեն կարևոր է, որ բոլոր աշխատակիցները իրազեկված լինեն ու ունենան անհրաժեշտ հմտությունները ֆիշինգային հարձակումներին դիմակայելու համար, նույնիսկ այն օգտատերերը, ովքեր ծանոթ են թեմային: Ֆիշինգային հարձակումները հիմնական դասընթացի մի մասն են կազմում և ավտոմատ կերպով ուղարկվում են ուսանողներին: Դրանք կարող են հանձնարարվել նաև վերապատրաստումից առաջ կամ հետո՝ հետևելու համար ուսանողների առաջընթացին և գնահատելու այսպիսի հարձակումներին դիմակայելու վերջիններիս կարողությունը:

Հարթակը գործողության մեջ տեսեք ուսանողների աչքերով, այժմ դիտեք դեմո տեսանյութը.

Օգտատերերի համար հարմարավետ վահանակներ և իրագործելի հաշվետվություններ

  • Իրական ժամանակում հետագծեք տվյալները,միտումները և իրական ժամանակում արվող կանխատեսումները

  • Անդրադարձեք հարցերին նախքան դրանք խնդիրներ կդառնան (օրինակ՝ դուք գիտեք, թե կառուցվածքային որ միավորներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն ու կարող եք ազդել դրանց արդյունքների վրա)

  • Տեսեք կանխատեսումները վերապատրաստման նպատակներին հասնելու համար

  • Մանրամասն հաշվետվություններ, որոնք հնարավորություն են տալիս անձնական մակարդակում ավելի խորը ուսումնասիրել

Վերապատրաստման աշխատող ծրագիր

Ձեռք բերված կիրառելի հմտություններ

  • trophy

    Կիբերանվտանգության առաջատար փորձագետների կողմից ստեղծված ժամանակակից կոնտենտ

  • gear

    Ամբողջությամբ ավտոմատացված լինելն ապահովում է օգտագործման հեշտությունը թե՛ սովորողների և թե՛ ադմինների համար

  • gear

    Մշակվել են ուսուցման լավագույն սկզբունքների ու մեթոդաբանության հիման վրա ու պայքարում են ժամանակի ընթացքում մոռացության մատնվելու դեմ

  • file

    Ո՛չ գերբեռնվածությանը. միկրոուսուցման մոդուլները օգտատերերին թույլ են տալիս սահմանել իրենց արագությունը և սովորել միայն անհրաժեշտ հմտությունները

Սկսեք անվտանգության մասին իրազեկման առցանց վերապատրաստումը մի քանի քայլով